Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վենեսուելան նախազգուշացնում է. նավթի 1 բարելը կարող է նվազել 20 դոլարից

16:05, երեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2016 թ.
Վենեսուելան նախազգուշացնում է. նավթի 1 բարելը կարող է նվազել 20 դոլարից

Նավթի համաշխարհային գները կարող են հասնել 20 դոլարի, անգամ դրանից ցածր, եթե նավթային շուկայի խոշոր խաղացողներն Ալժիրում սպասվելիք բանակցությունների ընթացքում չկարողանան այդ շուկայում իրենց գործողություների կոորդինացման շուրջ համաձայնության գալ: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի Նավթի և հանքարդյունաբերության նախարար Էուլոհիո դել Պինոն, փոխանցում է РБК-ն: «Մենք Սաուդյան Արաբիայի և Իրանի հետ անընդհատ կապի մեջ ենք՝ փորձելով խուսափել գնային աղետից: Եթե մենք համաձայնության չհասնենք, ապա ստիպված ներքաշվելու ենք գնային պատերազմի մեջ, որի արդյունքում գները կարող են նվազել 1 բարելի համար 20 դոլարից»,- ասել է դել Պինոն:
     Հիշեցնենք, որ ամենայն հավանականությամբ, վաղն Ալժիրում կկայանա ՕՊԵԿ անդամ երկրների ոչ պաշտոնական հանդիպումը:

9201 | 0
Facebook