Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թուրքիան պատրաստ է միանալ ԱՄՆ-ին` Ռաքքայում ԴԱԻՇ-ի դեմ ռազմագործողություններին

15:10, կիրակի, 25 սեպտեմբերի, 2016 թ.
Թուրքիան պատրաստ է միանալ ԱՄՆ-ին` Ռաքքայում ԴԱԻՇ-ի դեմ ռազմագործողություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է միանալ ԱՄՆ-ի` Սիրայի Ռաքքա քաղաքում ԴԱԻՇ-ի դեմ մղվող ռազմական գործողություններին: Այս մասին հայտնում է Reuters-ը: «Համատեղ աշխատանքը շատ կարևոր է մեզ համար: Եթե անգամ ԱՄՆ-ը չներգրավվի քրդական «Դեմոկրատական միության» և Սիրիայի ազգային ինքնապաշտպանության քրդական ջոկատների դեմ պայքարին, մենք պատրաստ ենք պայքարել Միացյալ Նահանգների հետ միասին»,- ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ելույթից հետո ասել է Էրդողանը: Նա նաև հավելել է, որ Թուրքիայի իշխանություններն այդ հարցով արդեն իսկ բանակցություններ են տանում ԱՄՆ իշխանությունների հետ:
     Նշենք, որ Ռաքքան ԴԱԻՇ ահաբեկիչների չճանաչված մայրաքաղաքն է: Քաղաքն ահաբեկիչների կողմից գրավվել է 2013-ին:

7133 | 0
Facebook