Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի զույգը հաստատել է ամուսնալուծության մասին լուրը. ԶԼՄ-ները նշում են բազմաթիվ պատճառներ

19:05, չորեքշաբթի, 21 սեպտեմբերի, 2016 թ.
Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի զույգը հաստատել է ամուսնալուծության մասին լուրը. ԶԼՄ-ները նշում են բազմաթիվ պատճառներ

Բրեդ Փիթ և Անջելինա Ջոլի աստղային զուգը հաստատեց իր ամուսնության մասին զրույցները: Daily Mail-ին տված հարցազրույցում Փիթն ասել է. «Ես շատ վշտացած եմ, սակայն այժմ կարևորագույնը մեր երեխաների բարեկեցությունն է: Ես խնդրում եմ ԶԼՄ-ներին՝ հեռու մնալ նրանցից այս դժվարին ժամանակաշրջանում»:

10 տարի միասին և 2 տարի որպես ամուսիններ ապրած զույգի ամուսնալուծության տարբեր պատճառներ են շրջանառվում, որոնցից ամենաշատ հոլովվողն այն է, որ Բրեդ Փիթը Անջելնա Ջոլիին փոխարինել է «Դաշնակիցներ» ֆիլմում իր խաղընկեր 40-ամյա ֆրանսուհի Մարիոն Կոտիյարի հետ:

Ոչ պաշտոնական խոսակցություններ կան նաև այն մասին, որ ամուսինները հակասական կարծիքներ ունեն երեխաների դաստիարակության հարցում: Հիշեցնենք, որ նրանց հարազատ և որդեգրված երեխաների թիվը 6-ն է: Բացի այդ, Անջելինային մեղադրում են ակլոհոլի չարաշահման, անորեքսիայով տառապելու, մշտապես ծխելու, առողջության հանդեպ հիվանդագին վախեր ունենալու համար: Բրեդն էլ, իբրև թե, իր մեղքի բաժինն ունի, նա չի կարողանում կառավարել իր զայրույթը, չարաշահում է ալկոհոլը և մարիխուանան:

Նշենք, որ զույգը պետք է որոշի ոչ միայն 450 միլիոն դոլար կարողության բաժանման, այլև երեխաների խնամքի վերաբերյալ բազմաթիվ հարցեր:

14346 | 1
Facebook