Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սեքսուալ սկանդալ՝ ԱՄՆ-ի մարմնամարզության հավաքականում

21:50, չորեքշաբթի, 14 սեպտեմբերի, 2016 թ.
Սեքսուալ սկանդալ՝ ԱՄՆ-ի մարմնամարզության հավաքականում

ԱՄՆ-ի մարմնամարզության հավաքականի բժիշկ Լարի Նասարը մեղադրվում է ազգային հավաքականի երկու անչափահաս մարզուհիների հանդեպ սեռական բռնություն գործելու համար։ Առաջին մարմնամարզուհին, ում անունը չի նշվում, քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան սեպտեմբերի 7-ին։ Մարզուհին մեղադրում է բժիշկին սեռական ոտնձգությունների համար, որոնք պարբերաբար տեղի են ունեցել 1994-ից 2000 թվականները։ Այդ պահին մարմնամարզուհին անչափահաս էր։ Հայտնի է, որ 2000 թվականին աղջիկը հանդես է եկել ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի կազմում և Սիդնեյի օլիմպիական խաղերին նվաճել է բրոնզե մեդալ։ Դատական հայցում մարզուհին նշել է, որ ԱՄՆ-ի մարմնամարզության ֆեդերացիան գիտեր բժիշկի գործունեության մասին, սակայն չի խառնվել իրավիճակին՝ վախենալով սեքսուալ սկանդալից։ Օգոստոսին նմանատիպ բողոք է ներկայացրել նաև Ռեյչել Դենհոլանդերը, ով Նասարին մեղադրել է 2000 թվականին բռնաբարության համար։ Այն ժամանակ Ռեյչելը 15 տարեկան էր։ Դենհոլանդերը բռնության զոհ է դարձել բուժզննման ընթացքում։

Նշենք, որ 53-ամյա Լարի Նասարն ԱՄՆ-ի սպորտային մարմնամարզության թիմի բժիշկն է եղել 29 տարի՝ մինչև 2015 թվականը։

9973 | 0
Facebook