Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփն ասել է, թե որն է Քլինթոնի խոշորագույն սխալը նախընտրական քարոզարշավի ժամանակ

12:05, կիրակի, 11 սեպտեմբերի, 2016 թ.
Թրամփն ասել է, թե որն է Քլինթոնի խոշորագույն սխալը նախընտրական քարոզարշավի ժամանակ

ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Դեմոկրատական կուսակցության իր մրցակից Հիլարի Քլինթոնը «քաղաքական այս մրցապայքարում շատ մեծ սխալ է գործել` Հանրապետական թեկնածուի կողմնակիցների հասցեին կոշտ արտահայտություններ անելով»: Այս մասին ասվում է Թրամփի պաշտոնական կայքում:

Թրամփը նշել է, որ փոխանակ իր անիրավացիությունն ընդունելու` Քլինթոնն ամեն անգամ փորձում է իրավիճակից դուրս գալ իր խոսքերը և վիրավորանքները փոխակերպելով: «Երկար տարիների ընթացքում առջին անգամ նա ցույց տվեց իր իրական վերաբերմունքն, անհանդուրժողականությունը և ատելությունը միլիոնավոր ամերիկացիների նկատմամբ»,- ասել է Թրամփը:

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ Թրամփի աջակիցների մեծամասնությունը «ցավակցության արժանի մարդիկ են, ովքեր ռասիստական, սեքսիստական, հոմոֆոբ, քսենոֆոբ և իսլամաֆոբ տրամադրվածություններ ունեն»:

8349 | 6
Facebook