Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մարադոնան վերամիավորվել է արտամուսնական կապից ծնված որդու հետ

16:25, կիրակի, 28 օգոստոսի, 2016 թ.
Մարադոնան վերամիավորվել է արտամուսնական կապից ծնված որդու հետ

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հանդիպել է իր նախկին ընկերուհու՝ Քրիստինա Սինագրայի 29-ամյա որդու հետ՝ պաշտոնապես իրեն ճանաչելով որպես տղայի հայր։ Դիեգո-կրտսերը ծնվել է 1986 թվականին, երբ արգենտինացին հանդես է եկել իտալական «Նապոլի»-ում։ Վերջին անգամ հայրը որդու հետ հանդիպել է 2003-ին՝ գոլֆի մրցաշարի ընթացքում։ Ավելի ուշ, Իտալիայի դատարանը Մարադոնային տղայի հայր էր ճանաչել այն բանից հետո, ինչ ֆուտբոլիստը հրաժարվել է ԴՆԹ թեստից։ Հոր և որդու վերամիավորումը կայացել է ընտանեկան ընթրիքի ընթացքում, որը կազմակերպել է Մարադոնայի ընկերուհի Ռոսիո Օլիվան։ Ընթրիքին ներկա էր նաև արգենտինացու 20-ամյա դուստրը՝ Յանան, ում նա նույնպես երկար ժամանակ չէր ընդունում։ Ընթրիքից հետո ընտանիքը դուրս եկավ լրագրողների մոտ․

«Շատ երջանիկ եմ, քանի որ վերամիավորվեցի որդուս հետ։ Ես դա արեցի Յանայի հետ հանդիպումից հետո։ Ես սիրում եմ որդուս, նա շատ է ինձ նման»,- նշել է Մարադոնան՝ արցունքներն աչքերին։

«Հորս գրկելն աշխարհի ամենահիանալի զգացումներից մեկն է։ Իմ երազանքն է օրերից մի օր բոլոր քույրերիս և եղբայրներիս հետ մի սեղանի շուրջ նստել»,- նշել է Դիեգո-կրտսերը։

Նշենք, որ Դիեգո-կրտսերից և Յանայից բացի, Մարադոնան ունի 2 դուրստր և մեկ որդի։

8143 | 1
Facebook