Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ջավախքում աշուղ Ջիվանու տուն-թանգարանը կսկսի գործել այսօրվանից

13:05, շաբաթ, 27 օգոստոսի, 2016 թ.
Ջավախքում աշուղ Ջիվանու տուն-թանգարանը կսկսի գործել այսօրվանից

Ամեն տարի հունիսի երկրորդ կեսին, Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում (Ախալքալաքի շրջան) մեծ շուքով նշվում է ժողովրդական երգչի օրը։ Սակայն այս տարի «Ջիվանու օրվա» տոնակատարությունները նշվելու են այսօր` օգոստոսի 27-ին: Ջիվանու 170-ամյակի շրջանակներում տեղի է ունենալու Ջիվանու տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը, ինչպես նաև առաջին անգամ կազմակերպվելու է «Աշուղների մեջլիս»:
     Տուն-թանգարանը բաղկացած է ցուցասրահից և թանգարանային մասից, որտեղ ծնվել և ապրել է աշուղը: Այդ հատվածում ներկայացված են լինելու գյուղատնտեսական գործիքներ, կճուճներ, որոնք պատկանել են հենց Ջիվանուն և նրա ընտանիքի անդամներին, այս մասին հայտնում են Ջավախքի լրատվամիջոցները:

2561 | 0
Facebook