Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Որովայնի ճարպակալումը` հիշողության վատթարացման պատճառ

23:15, հինգշաբթի, 25 օգոստոսի, 2016 թ.
Որովայնի ճարպակալումը` հիշողության վատթարացման պատճառ

Ամերիկյան գիտական հանդեսներից մեկի կատարած հետազոտությունները պարզել են, որ մարդու որովայնի ճարպակալման և հիշողության վատթարացման միջև անմիջական կապ գոյություն ունի։ Ճարպակալման հետևանքով հիշողության վատթարացման երևույթը բացահայտվել է դեռևս 2010թ., սակայն գիտնականները դժվարացել են պատճառների մասին ստույգ բացատրություններ տալ։

Բայց այժմ պարզվել է, որ որովայնի խոռոչի ճարպերի այրման ընթացքում մարդու երիկամներին մեծ քանակությամբ սպիտակուցներ են անհրաժեշտ լինում։ Այդ սպիտակուցները մասնակցում են նաև հիշողության մեջ պահպանվող տեղեկատվության վերամշակման ընթացքին։ Երբ մարդու որովայնում ճարպերի քանակը շատ է լինում, երիկամներն «ստիպված» սպիտակուցների անհրաժեշտ քանակություն են վերցնում այլ օրգաններից` սրտից, մկաններից, որոշ հյուսվածքներից, ինչպես նաև՝ գլխուղեղից։ Արդյունքում ճարպակալման պատճառով մարդկանց մոտ ծերունական տարիքում զառամախտով հիվանդանալու հավանականությունը 3.6 անգամ ավելանում է, համեմատած այն մարդկանց հետ, ովքեր նորմալ քաշ ունեն։

5487 | 0
Facebook