Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

MAMUL.am-ը Հայաստանում 3-րդ ամենաայցելվող լրատվական կայքն է. SimilarWeb-ի վիճակագրություն

11:36, երեքշաբթի, 23 օգոստոսի, 2016 թ.
MAMUL.am-ը Հայաստանում 3-րդ ամենաայցելվող լրատվական կայքն է. SimilarWeb-ի վիճակագրություն
     Կայքերի վիճակագրությունը ներկայացնող խոշորագույն ընկերություններից մեկը՝ բրիտանական SimilarWeb–ն ամենամսյա հաճախականությամբ ներկայացնում է աշխարհում գործող կայքերի վիճակագրական տվյալները: Տվյալները ներկայացվում են ըստ երկրների և ոլորտների:
    
     Օրերս հրապարակվել է Հայաստանում գործող լրատվական կայքերի հուլիս ամսվա այցելությունների վիճակագրությունը, որի համաձայն MAMUL.am լրատվականը Հայաստանում 3-րդ ամենաայցելվող լրատվական կայքն է՝ 5.092.567 այցելությամբ և երկրորդ հորիզոնականում գտնվող կայքին զիջում է ընդամենը 230.000 այցելությամբ: Նշենք, որ այստեղ ներկայացվում են միայն անհատական այցելությունների թվերը: Էջադիտումների հուլիս ամսվա ցուցադրումները MAMUL.am լրատվականում կազմել են շուրջ 13.000.000+:
     Հավելենք նաև, որ տվյալները վերցվում են Google Analytics-ից և, որ SimilarWeb-ում MAMUL.am-ը ներկայացված է ստուգված կարգավիճակով. դա նշանակում է, որ SimilarWeb-ն ուսումնասիրում է MAMUL.am-ի տվյալներն առանց սահմանափակումների:
    
     Բացի վերոնշյալ տեղեկատվությունը, SimilarWeb-ը ներկայացնում է նաև հետաքրքիր տեղեկություններ կայքի վերաբերյալ ըստ երկրների, սոցկայքերից այցելությունների, բանալի բառերի, ուղիղ, տեղափոխմամբ, փնտրողական համակարգերից այցելությունների, կայքից՝ այլ կայք այցելությունների վերաբերյալ: Այստեղ կարելի է տեսնել նաև, թե որքան է կազմում կայքի վճարովի այցելությունների թիվը:
    
     Տեղեկացնենք նաև, որ SimilarWeb-ը բաց է ցանկացած այցելուի համար և մուտքագրելով կայքի անունը` կարելի է տեսնել ցանկացած կայքի վիճակագրական տվյալները:
MAMUL.am-ը Հայաստանի 3-րդ ամենաայցելվող էլեկտրոնային լրատվամիջոցն է. SimilarWeb

7588 | 3
Facebook