Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանին պետք էր այս հանդիպումը, որպեսզի փորձ աներ իր համար որոշակի դրական ֆոն ձևավորել Ղարաբաղի հարցում». Կարեն Բեքարյան

14:35, հինգշաբթի, 11 օգոստոսի, 2016 թ.
«Ադրբեջանին պետք էր այս հանդիպումը, որպեսզի փորձ աներ իր համար որոշակի դրական ֆոն ձևավորել Ղարաբաղի հարցում». Կարեն Բեքարյան
     ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանն այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով երեկ կայացած Պուտին-Սարգսյան հանդիպմանը, կարծիք է հայտնել, որ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ մի բան է ասել` ՀՀ-ն Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ կապված իր դիրքորոշման մեջ որևէ տատանման էլեմենտ չունի: «Երեկվա հանդիպման առաջնահերթ հարցն ապրիլյան պատերազմից հետո տարածարշրջանում սրացումների վերացման խնդիրն է եղել: Ռուսաստանը, մի կողմից, ուզում է անել ամեն ինչ, որ Ղարաբաղյան հարցի հետ կապված սրացումներ չլիներ, բայց, մյուս կողմից, միաժամանակ զարկ է տալիս այն քաղաքականությանը, որտեղ չեն լինի հաղթողներ ու պարտվողներ: Մենք ապրում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում և մշտապես անհանգստանալու կարիք ունենք»,-ասել է Բեքարյանը: Անդրադառնալով Ռուսաստան-Թուրքիա-Իրան եռակողմ հանդիպմանը, Բեքարյանը նշել է, որ այստեղ ուշագրավն այն է, որ հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությամբ Ադրբեջանն էր հանդես եկել. «Հանդիպումն Ադրբեջանը վաղուց էր նախաձեռնել, և այստեղ ավելի արտահերթ էր Պուտին-Էրդողան հանդիպումը: Ադրբեջանին պետք էր այս հանդիպումը, պետք է փորձ աներ իր նախաձեռնությամբ իր համար որոշակի դրական ֆոն ձևավորել Ղարաբաղի հարցում` լինի բանավոր, թե` փաստաթղթային: Սակայն մենք տեսանք, որ եռակողմ հանդիպումն ավարտվեց դեկլարացիայով, որում խոսք չկար Ղարաբաղի մասին, ուստի այն ակնկալիքները, որն Ադրբեջանն ուներ` Ղարաբաղի հետ կապված, չիրականացան»,- ասել է Բեքարյանը: Վերջինի խոսքով Պոււտին-Էրդողան հանդիպումն ավելի հետաքրքիր էր, քան` մինչ այդ տեղի ունեցած եռակողմ հանդիպումը, քանի որ ռուս-թուրքական հարաբերություններում հիմա կարծես ձնհալ է սկսվել: Բեքարյանը նկատել է, որ, եթե տարածաշրջանում ինչ-որ իմաստով լարվածություն է թուլանում, դա մեզ համար ունի դրական որոշակի միտումներ. «Ռուս-թուրքական հարաբերությունները ռեստարտ են լինում, ինչը դրականորեն կազդի Հայաստանի վրա: Մեզ համար, դրական է նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում մեծանում է ՌԴ-ի դերը: Մենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերություն ունենք, և երբ դաշնակցիդ առավելություններն ավելանում են, դու էլ քո շահերն են ունենում այս հարցում»,- եզրափակել է պատգամավորը:
2923 | 0
Facebook