Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Օլիմպիական խաղերի ծրագրում ավելացվել է 5 մարզաձև

11:50, հինգշաբթի, 04 օգոստոսի, 2016 թ.
Օլիմպիական խաղերի ծրագրում ավելացվել է 5 մարզաձև

Ռիոյում կայացած համագումարի ընթացքում ՄՕԿ-ը որոշում է ընդունել 2020 թվականի Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ծրագրում ավելացնել 5 մարզաձև։ Դրանք են բեյսբոլ/սոֆթբոլը, կարատեն, ժայռամագլցումը, սքեյթբորդը և սերֆինգը։ Այս մարզաձևերում ընդհանուր առմամբ կխաղարկվի մեդալների 18 հավաքածու։
     Նշենք, որ ՄՕԿ-ի ռազմավարությանը համաձայն` յուրաքանչյուր օլիմպիական խաղերի ընթացքում պետք է անցկացվեն ընդունող երկրում մեծ սեր վայելող մարզաձևերի մրցաշարեր, ինչպես նաև ներկա պահին երիտասարդության շրջանում ակտիվություն ունեցող մարզաձևեր։ Այդ պատճառով վերոնշյալ մարզաձևերի ներառումը Տոկիոյի օլիմպիական խաղերի ծրագրում չի նշանակում, որ հաջորդ անգամ նույնպես այս մարզաձևերը կլինեն օլիմպիական խաղերի ծրագրում։

10636 | 0
Facebook