Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Օվկիանոսի հատակին մանուշակագույն գնդի նման արտառոց էակ է հայտնաբերվել

02:05, չորեքշաբթի, 03 օգոստոսի, 2016 թ.
Օվկիանոսի հատակին մանուշակագույն գնդի նման արտառոց էակ է հայտնաբերվել

Nautilus Exploration ծրագրի շրջանակներում աշխատող ամերիկյան մի խումբ գիտնականներ Չաննել կղզիների մոտակայքում, օվկիանոսի հատակին հայտնաբերել են արտասովոր էակ, որը հիշեցնում է մանուշակագույն գունդ: Գիտնականները հակված են ենթադրելու, որ դա նախկինում անհայտ փափկամորթի տեսակ է: Հետազոտողներին հաջողվել է ստորջրյա սարքավորման շնորհիվ գնդի նմուշը վեր բարձրացնել: Այն հետազոտելու և ճիշտ դասակարգում տալու համար, հնարավոր է, տարիներ պահանջվեն:

Ըստ մանագետների՝ նմուշը վերցնելուց հետո էակն սկսել է բացվել և պարզ երևացել են դրա 2 մասերը:

14020 | 0
Facebook