Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Հայաստանում գտնվող տուրիստներն՝ ահաբեկված ոստիկանության անօրինական գործողություններից, փախչում են Հայաստանից

16:45, շաբաթ, 30 հուլիսի, 2016 թ.
Հայաստանում գտնվող տուրիստներն՝ ահաբեկված ոստիկանության անօրինական գործողություններից, փախչում են Հայաստանից
     Հայաստանում վերջին օրերի աննախադեպ իրադրությունը մեծ զայրույթ և անհանգստություն է առաջացրել ոչ միայն տեղաբնակների և սփյուռքահայության, այլև Հայաստան ժամանած տուրիստների շրջանում: Ասում են, որ ՀՀ ոստիկանությունը և առանց համազգեստի ոստիկանության հովանավորությամբ գործող ջարդարարների խմբերը վայրագությունների ժամանակ ծեծել և բերման են ենթարկել Հայաստան ժամանած մի քանի տուրիստների: Ըստ լուրերի, պարզելով, որ վերջինները տուրիստներ են, բաց են թողել և սպառնացել, որ եթե նրանք այս օրերին դուրս գան իրենց հյուրանոցի տարածքից, կամ նկատվեն մարդաշատ վայրերում, ապա նրանց բերման կենթարկեն և գործ կհարուցեն: Ասում են նաև, որ այս տեղեկատվությունն արագ տարածվել է և բազմաթիվ տուրիստներ դիմել են իրենց երկրների տուրիստական գործակալություններ և պահանջել չեղյալ հայտարարել իրենց՝ նախապես ամրագրած ճանապարհորդությունը դեպի Հայաստան:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
9506 | 1
Facebook