Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանին

20:15, ուրբաթ, 29 հուլիսի, 2016 թ.
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արամ Մանուկյանին
     Այսօր՝ հուլիսի 29-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության աշխատակիցներն Արամ Մանուկյանին տեսակցելու նպատակով կրկին այցելել են «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցի պահին Արամ Մանուկյանը տեղափոխվել է կարանտինային բաժանմունք և շարունակելու է պահվել այնտեղ, որտեղ, ըստ քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմի, պահման պայմանները հիվանդախցերի պայմաններից զգալիորեն տարբերվում են: Մեր դիտարկմամբ, նոր բաժանմունքի պատերը և հատակը նորոգված են, խցերն առավել լուսավոր և մաքուր են, հագեցած են բժշկական մահճակալներով, բազկաթոռներով, սառնարանով:
     ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
4466 | 5
Facebook