Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ժամանակակից աշխարհում անկայունության երկու աղբյուր կա` իսլամական ահաբեկչությունն ու Ռուսաստանը

17:35, հինգշաբթի, 28 հուլիսի, 2016 թ.
Ժամանակակից աշխարհում անկայունության երկու աղբյուր կա` իսլամական ահաբեկչությունն ու Ռուսաստանը
     Ժամանակակից աշխարհում անկայունության երկու աղբյուր կա` իսլամական ահաբեկչությունն ու Ռուսաստանը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, հաղորդում է ИноСМИ-ն: «Արևմուտքը պետք է հասկանա, որ Վլադիմիր Պուտինն աշխարհին այլ կերպ է նայում, քան մենք: Նա այլ կարծիք ունի Ռուսաստանի իրավունքների մասին, հատկապես իր հարևանների հանդեպ: Նրա համար իշխանության պահպանումն ավելի կարևոր է, քան շուկայական տնտեսությունն ու ԵՄ-ի արտոնությունները»,- նշել է Լեյենը: Հյուսիսատլանտյան դաշինքի «վճռականությունը» սպառնալիք չէ Ռուսաստանի հասցեին: ԵՄ-ը միայն ձգտում է հասկացնել Մոսկվային, որ «ոչ մեկին, այդ թվում և Ռուսաստանին, ձեռնտու չի լինի հարձակվել ՆԱՏՕ-ի տարածքի վրա»: Գերմանացիները երկար ժամանակ գտնվել են Դաշինքի պաշտպանության ներքո, և այսօր մերձբալթյան ժողովուրդները նույնպես պաշտպանված լինելու իրավունք ունեն: Դրա հետ մեկտեղ Արևմուտքն ընդհանուր շահեր ունի Ռուսաստանի հետ, օրինակ, Իրանի և Լիբանանի վերաբերյալ: Գերմանիայի պաշտպանության նախարարի խոսքով` պաշտպանության միջոցները ներկայում շատ ավելի ժամանակակից են, քան սառը պատերազմի դարաշրջանում: «Հիբրիդային պատերազմ» վարելու և հաքերական հարձակումների հնարավորությունն «ավելի տագնապալի են, քան ռուսական բանակը»: «Կիրառելով բարձր տեխնոլոգիաներ, կարելի է հասնել առավելագույն անկայունության»,-եզրափակել է Լեյենը:
5346 | 2
Facebook