Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անվտանգության տեսախցիկը նկարահանել է՝ ովքեր և ինչպես են ավազակայնին հարձակմամբ հափշտակում Ճամբարակի ոսկու խանութի զարդերը

13:30, երեքշաբթի, 26 հուլիսի, 2016 թ.
Անվտանգության տեսախցիկը նկարահանել է՝ ովքեր և ինչպես են ավազակայնին հարձակմամբ հափշտակում Ճամբարակի ոսկու խանութի զարդերը
     SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ հուլիսի 23-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում 2 երիտասարդների կողմից տեղի ունեցած ավազակային հարձակման մասին: Խանութում տեղադրված տեսախցիկն արձանագրել է, թե ովքեր և ինչ պայմաններում են խանութից հափշտակում 20 մլն արժողության ոսկյա զարդերը:
     Ինչպես ավելի վաղ Ճամբարակից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 23-ին ոստիկանության Ճամբարակի բաժին ահազանգ էր ստացվել Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ Համբարձում Հարությունյանից, որ 2 հոգի՝ զինված դանակներով, ներխուժել են Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծի 9 շենքում գտնվող, իրենց պատկանող ոսկյա իրերի խանութ և սպառնալիքի տակ հափշտակել մոտ 20 մլն դրամ արժողության ոսկյա և արծաթյա զարդեր, որից հետո BMW մակնիշի ՊՆ 5776 Մ համարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի: Նույն պահին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արսեն Ադամյանի կարգադրությամբ ստեղծվել էին օպերատիվ հետախուզական խմբեր՝ Ճամբարակի ոստիկանապետ Սուրիկ Ջանիկյանի, Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ սկսվել էր հետապնդում: Արդեն Ճամբարակից դուրս գալիս հետապնդող ոստիկանների մի խումբը տեղեկացել էր, որ ավազակային հարձակում կատարողները ուղղություն են վերցրել դեպի Սևանի ուղղությամբ: Ռադիոկապով տեղեկությունը փոխանցել էին Սևանի իրենց գործընկերներին, որտեղ էլ դարանակալում էր կազմակերպվել: Արդեն Ճամբարակ-Սևան ճանապարհին հանցագործները չէին ենթարկվել Սևանի ոստիկանների օրինական պահանջին և BMW-ով հարվածել էին Սևանի համայնքային ոստիկանության աշխատակցի Վազ 2106 մակնիշի 33 RT 039 համարանիշի ավտոմեքենային և շարունակել իրենց փախուստը: Արդեն Ծովագյուղի խաչմերուկում հանցագործներին դարանակալել էին ռազմական ոստիկանության Սևանի հենակետի պետ, մայոր Արմեն Վարդանյանը, ավագ սպա, կապիտան Արտակ Սանամյանը, հենակետի տեսուչ, կրտսեր սերժանտ Ռաֆիկ Հարությունյանը: Սակայն նրանք նույնպես չէին ենթարկվել ռազմական ոստիկանության ծառայողների օրինական «կանգ ա՛ռ» ազդանշանին և իրենց BMW-ով հարվածել էին Ա. Սանամյանին պատկանող Վազ 21010 մակնիշի 34 PQ 560 համարանիշի ավտոմեքենային, որից հետո փախել էին դեպի Սևանի ուղղությամբ: Սակայն, հասնելով «Աղթամար» արձանի մոտ, չէն կարողացել կառավարել ավտոմեքենան և հայտնվել էին դաշտամիջյան հատվածում: Արդեն տեղում Սևանի և Ճամբարակի ոստիկանները կարողացել էին վնասազերծել BMW-ի միջից դուրս եկող ու փախուստի դիմած՝ Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի 32 շենքի 42 բնակարանի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Արթուրի Աբրահամյանին և Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 1/10 շենքի 37 բնակարանի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սոկրատի Աբրահամյանին: Նրանք բերման են ենթարկվել Ճամբարակի ոստիկանություն: Ոստիկանները հայտնաբերել էին նաև խանութից գողացված մոտ 20 մլն արժողության ոսկյա և արծաթյա զարդերը:
9797 | 3
Facebook