Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այ այսպես էլ կառավարվել է երկիրը` միշտ ասելով` պատճառներին անդրադառնալու ժամանակը չէ». Ստեփան Սաֆարյան

18:45, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
«Այ այսպես էլ կառավարվել է երկիրը` միշտ ասելով` պատճառներին անդրադառնալու ժամանակը չէ». Ստեփան Սաֆարյան
     «Առաջին և երրորդ նախագահներն ասում են` տեղի ունեցածի պատճառներին այժմ չենք անդրադառնա: Մինչդեռ այս ամենում ամենակարևոր խնդիրը պատճառների վերացումն է: Քաղաքական ճգնաժամի հետևանքերի վերացումը երբեք չի կայող տևական քաղաքական կայունություն ապահովել, եթե պատճառները վերացված չեն: Այ այսպես էլ կառավարվել է երկիրը` միշտ ասելով` պատճառներին անդրադառնալու ժամանակը չէ, կոսմետիկ ու իմիտացիոն քայլեր են արվել որևէ ճգնաժամի հետևանքները վերացնելու ուղղությամբ, որի համար համակարգն այլևս կուտակված խնդիրների բեռին չի դիմացել, ու հրաբուխը ժամանակ առ ժամանակ ժայթքել է: Լիդերի առաքելությունը պատճառները ժամանակին կանխատեսելն ու կանխելն է: Իսկ երկրի ղեկավարները ոչ միայն դա վաղօրոք չեն արել, այլև անգամ այժմ, երբ հետևանքները դաժանությամբ մեր առջև են, կրկին ասում ենք` ժամանակը չէ....
     Իսկ երկրորդ նախագահը եբեք չի էլ մտածել, որ վերլուծություն անի: Նրանից սպասելիքներ ընդհանրապես չկան էլ: Նա տեղով պատճառ է...»:
4039 | 1
Facebook