Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Զենք վերցրած տղաները զենքը վայր դնող չեն». Պետրոս Մակեյան

16:40, ուրբաթ, 22 հուլիսի, 2016 թ.
«Զենք վերցրած տղաները զենքը վայր դնող չեն». Պետրոս Մակեյան
     «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Պետրոս Մակեյանն ուղիղ եթերում անդրադառնալով ՀՀ նախագաhի հայտարարությանը, որտեղ նա կոչ էր արել «Սասնա ծռեր» խմբին՝ ժամ առաջ վայր դնել զենքն, ասել է. «Սերժ Սարգսյանի պահանջը` զենքը վայր դնելու... տղաներն էդքան բանը հասկանում են, որ մտել են: Սեֆիլյանը, եթե պետք լինի, իր կյանքը կտա ու պետք չէ նրան խրատներ տալ... Զենք վերցրած տղաները զենքը վայր դնող չեն, իսկ եթե իշխանությունը գնա գրոհի, երկրի վերջը կլինի: Որպեսզի իշխանությունը պետականակործան քայլը չանի` ուժերի միջոցով, պետք է հասարակությունն ակտիվանա: Էդ դեպքում իշխանությունը պարտադրված կլինի գնալու փոխզիջման»,- հավելեց նա:
6137 | 0
Facebook