Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատգամավորների պահվածքը ոչ այլ ինչ է` քան խուժանություն». հոգեբան

13:15, հինգշաբթի, 30 հունիսի, 2016 թ.
«Պատգամավորների պահվածքը ոչ այլ ինչ է` քան խուժանություն». հոգեբան

«Ազգային Ժողովում վերջին օրերին ջնջվել են կին-տղամարդ էթիկական սահմանները»,- այսօր` լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանն` անդրադառնալով ԱԺ-ում վերջին օրերի պատգամավորների պահվածքին: Նրա խոսքով` մեր պատգամավորները չեն ընդունում իրենց անմակարդակությունը:

«Ալկոհոլիկների մեծ մասն ասում է՝ ես ալկոհոլիկ չեմ։ Նույնն էլ մեր պատգամավորները։ Նրանք չեն ընդունում իրենց անմակարդակությունը և այն, որ երկրի այս վիճակն իրենց արածի հետևանքն է: Պատգամավորների պահվածքը ոչ այլ ինչ է` քան խուժանություն»,- կարծում է հոգեբանը:

3592 | 1
Facebook