Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեյրան Օհանյանն` իր հնարավոր պաշտոնանկության, ՀՕՊ համաձայնագրի և Սամվել Բաբայանի մասին

13:05, չորեքշաբթի, 29 հունիսի, 2016 թ.
Սեյրան Օհանյանն` իր հնարավոր պաշտոնանկության, ՀՕՊ համաձայնագրի և Սամվել Բաբայանի մասին
     Այսօր` հունիսի 29-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից լրագրողները հետաքրքրվել են` հնարավոր է պաշտոնանկ արվի, քանի որ իշխանությունները նրա աշխատանքից դժգոհ են: «Հայաստանի պաշտպանության նախարարը երբեք չի հրաժարվի հայրենիքին իր ծառայությունները մատուցելուց»,- ասել է նախարարը:
     Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ակտիվ լուրեր են շրջանառվում, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պետք է հրաժարական տա:
     Լրագրողները նաև հետաքրքրվել են, թե արդյոք հայոց բանակում Սամվել Բաբայանի կարիքը կա, Օհանյանը պատասխանել է.
     «Ամեն մարդ իր կատարածը կատարել է արդեն, ԶՈՒ ղեկավարությունն իր առջև դրված խնդիրները կատարում է և պետք չէ փորձել կողքից խանգարել: Խորհուրդ կտամ մեր ժողովրդին, մեր հասարակությանը, որ ամեն մեկն իր գործով զբաղվի: Բանակի ղեկավարությունը գիտի՝ ինչ անել, որտեղ ինչպես պլանավորում իրականացնել»:
     Ինչ վերաբերում է ՀՕՊ համաձայնագրին, Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ այն թույլ է տալիս ՀՀ տարածքում մեր օդային պաշտպանության խնդիրներում ներառել Ռուսաստանի 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները, օդա-տիեզերական բոլոր զորքերը:
     «Մենք հնարավորություն կունենանք լուրջ հետախուզական տվյալներ ունենալ, որոնք ընդհանուր տեղեկատվական դաշտում կլինեն և կկանխարգելեն այն բոլոր խախտումները, որոնք օրինակ, կիրագործեն մեր հակառակորդները: Այս առումով ավելի վստահելի գործընկեր, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, մենք չենք տեսնում»,- ասել է նախարարը:
     Ի դեպ, ապրիլյան պատերազմի ու հայ-ռուսական հետախուզության մասին երեկ ելույթ էր ունեցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն` ընդգծելով. «Ապրիլյան պատերազմի մեկնարկի օրը մեր հետախուզությունը հարձակման վտանգ ա զեկուցել, ռուսականն ատբոյ ա տվել». Ն. Փաշինյան
5099 | 1
Facebook