Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ալիևի հայտարարությունը բացահայտ հետքայլ է պայմանավորվածությունից». ԱԺ փոխնախագահ

16:45, երկուշաբթի, 27 հունիսի, 2016 թ.
«Ալիևի հայտարարությունը բացահայտ հետքայլ է պայմանավորվածությունից». ԱԺ փոխնախագահ
     Այսօր լրագրողներն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե ինչո՞վ է պայմանավորված օրեր առաջ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ հետաքննության մեխանիզմների կիրառումը սահմանին ավելորդ է:
     «Սա բացահայտ հետքայլ է այն պայմանավորվածություններից, որ Սարգսյանի, Ալիևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ձեռք է բերվել Վիեննայում: Համանախագահները պետք է իրենց դիրքորոշումը ցույց տան Ալիևի նման հետքայլի և մերժողական մոտեցման հետ կապված»,- նշել է նա:
     Հիշեցնենք` Ադրբեջանի առաջնորդն անդրադառնալով շփման գծում վերահսկողության ու միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման հայկական կողմի պահանջին, նշել էր, որ դրա կարիքը չկա:
3836 | 2
Facebook