Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Skoda-ն էլեկտրական քրոսովեր է մշակելու

00:15, շաբաթ, 25 հունիսի, 2016 թ.
Skoda-ն էլեկտրական քրոսովեր է մշակելու
     Skoda ընկերությունը որոշել է մշակել ամբողջովին էլեկտրական քրոսովեր, հաղորդում է Autocar-ը: Մոդելն ընդհանուր ոչինչ չի ունենալու բրենդի եղած ավտոմեքենաների հետ: Նորույթը կառուցելու են MEB հարթակի վրա: Ավտոմեքենայի թողարկումը պլանավորված է 2020թ: Բոլոր տեխնիկական բնութագրերը դեռևս գաղտնի են պահվում: Ըստ ոչ պաշտոնական տվյալների, էլեկտրական քրոսովերը կունենա մոտ 500կմ ընթացքի պաշար: Ընդ որում լիցքավորման ժամանակը չի գերազանցի 15 րոպեն: Skoda ընկերությունը ցուցադրելու է մեծ քրոսովերի սերիական տարբերակը Փարիզի ավտոսրահում 2016թ հոկտեմբերին: Kodiaq անվամբ մոդելն արտադրվելու է Կվասինի չեխական քաղաքում: Ներկա պահին այնտեղ թողարկում են Roomster, Yeti և Superb-ը: Մեքենայի վաճառքն Եվրոպայում սկսվելու է հաջորդ տարվա սկզբին:
4455 | 0
Facebook