Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Սամիթի բազում օգտակար հատկանիշները

18:05, կիրակի, 12 հունիսի, 2016 թ.
Սամիթի բազում օգտակար հատկանիշները

Սամիթ (Anethum graveolens, հայերեն այլ անվանումներ՝ բաղբակ, տերաթողիկ), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար է։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։
     Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ։ Նույն եթերային յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։

Սամիթը նախ և առաջ արագորեն հանում է ստամոքսի և աղիքների անոթների կծկումները, պայքարում է աղիներում առկա նեխման և թթվեցման գործընթացների դեմ:

Սամիթը նվազեցնում է արյան և ներակնային ճնշումն, արդյունավետ է ուղեղի անոթների աթերոսկլերոզի, գլխացավի, երիկամաքարային հիվանդությունների բուժման ժամանակ:

Սամիթի սերմերն օգտագործում են երիկամների հիվանդությունների կանխարգելման համար: Այդ նպատակով սերմերը լցնում են մեկ բաժակ եռացրած ջրի մեջ, թրմում 10-15 րոպե և օրական 3-4 անգամ խմում մեկական ճաշի գդալ:

Կրծքահեղձուկի կանխարգելման համար սամիթի մանրացրած սերմերը լցնում են 300 մլ եռացող ջրի մեջ, թրմում մեկ ժամ, սառեցնում և խմում կես բաժակ օրը 3 անգամ:

Ցիստիտների, բրոնխիալ ասթմայի ժամանակ ժողովրդական բժշկությունը խորհուրդ է տալիս 2 ճաշի գդալ սերմերը 400 մլ ջրում թրմել 30 րոպե և խմել օրական 2-3 անգամ:

Սամիթի սերմերի մեկ այլ թուրմ հայտի է որպես միզամուղ և խորխաբեր միջոց: Դրա համար 1 ճաշի գդալ սերմի վրա լցնում են մեկ բաժակ եռացող ջուր, թրմում են 15-20 րոպե, թողնում են, որ սառչի, ավելացնում են մեղր և սառեցված վիճակում խմում են մեկական ճաշի գդալ օրը 4-5 անգամ: Այս խառնուրդը պարբերաբար օգտագործողների մոտ բարելավվում է նյարդային համակարգը, նվազում է արյան ճնշումը, դադարում են միգրեններն, անցնում է անքնությունը: Անքնության դեմ պայքարի լավ միջոց է նաև 50 գ սամիթի սերմերի և կես լ կարմիր գինու խառնուրդը, որից 50 մլ խմում են քնելուց առաջ:

Սամիթի սերմերի թրջոցներով բուժում են նաև կոնյուկտիվիտը և կանխում կատարակտայի առաջացումը:

Սամիթի սերմերի թունդ թուրմով լվացվելն օգտակար է պզուկոտ մաշկի դեմքում:

Սամիթաջուրը կիրառում են նաև նորածին երեխաների ստամոքսի ցավերը մեղմելու և գազերը հեռացնելու համար:

33271 | 0
Facebook