Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բրիտանիայում բացվել է առաջին ռեստորանը մերկ սնվել սիրողների համար

22:10, ուրբաթ, 10 հունիսի, 2016 թ.
Բրիտանիայում բացվել է առաջին ռեստորանը մերկ սնվել սիրողների համար

Մեծ Բրիտանիայի Թագավորության մայրաքաղաքում բացվել է առաջին ռեստորանը, որտեղ կարելի է ճաշել մորեմերկ: The Bunyadi անունն ստացած հաստատությունը կաշխատի ամռան 3 ամիսների ընթացքում, հայտնում է Independent-ը:

Այստեղ սնունդը մատուցում են կավե ձեռագործ տախտակների վրա՝ ուտելի սպասքով: Ուտեմ են մոմերի լույսի տակ՝ նստած փայտե սեղանների շուրջ՝ փայտե աթոռների վրա: Սեղաններն առանձնացված են հյուսկեն վարագույրներով: Տեստորանի մուտքի մոտ հյուրերին խնդրում են հանել հագուստն ու մնացած իրերի, այդ թվում՝ բջջային հեռախոսի հետ դնել հանդերձարանի դարակներում: Այնուամենայնիվ, ռեստորանում կա վայր նրանց համար, ովքեր նախընտրոմ են ճաշել հագնված:

Ռեստորանի հիմնադրի կարծիքով՝ այս վայրը հիմնվել է, որ «մարդիկ կարողանան զգալ մաքուր ազատությունը»:

34847 | 4
Facebook