Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ԱՐՏ ՖԵՍՏ» ամենամյա փառատոնն այս տարի կմեկնարկի հունիսի 2-ին

15:50, ուրբաթ, 27 մայիսի, 2016 թ.
«ԱՐՏ ՖԵՍՏ» ամենամյա փառատոնն այս տարի կմեկնարկի հունիսի 2-ին

«ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնի նպատակն է երիտասարդ արվեստագետների շրջանում ստեղծագործական մթնոլորտի խթանումը, մասնագիտական համագործակցության դաշտի ձևավորումը, փորձի փոխանակման արդյունքում երիտասարդ արվեստագետների մասնագիտական հմտությունների կատարելագործումը, նոր անունների և տարվա ստեղծագործական ձեռքբերումների բացահայտումը:

Այս տարի փառատոնն ընթանալու է հունիսի 2-12՝ Երևանյան մշակութային օջախներում: «ԱՐՏ ՖԵՍՏ 2016» միջազգային երիտասարդական փառատոնն ընդգրկում է արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ։
     «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը համախմբում է ստեղծագործ երիտասարդներին արվեստի հետևյալ տեսակներում՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, կերպարվեստ (գեղանկարչություն, քանդակագործություն, գրաֆիկա, լուսանկարչություն, մանրանկարչություն, բատիկ), դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում:
     «ԱՐՏ ՖԵՍՏ» փառատոնը մրցութային բնույթի է, որին մասնակցում են 16-30 տարիքային սահմանում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում մրցանակները։
     Փառատոնն այս տարի կմեկնարկի հունիսի 2-ին, որը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին։

2493 | 0
Facebook