Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նարինե Հովհաննիսյանը խոսել է «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից ԿԳ նախարարին հղված նամակի և «Վերջին զանգի» մասին

15:05, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
Նարինե Հովհաննիսյանը խոսել է «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից ԿԳ նախարարին հղված նամակի և «Վերջին զանգի» մասին

Վաղը շուրջ 1400 դպրոցի 25 հազար 12-րդ դասարանցի հրաժեշտ կտա դպրոցին: «Ուղիղ հիսուն օր առաջ «Վերջին զանգի» տոնը վտանգված էր, սակայն մեր հերոսների կյանքի գնով վաղը կկարողանանք նշել այն»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը` հավելելով, որ դպրոցներում միջոցառումները կսկսվեն մեկ րոպե լռությամբ՝ ի նշան հարգանքի` ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակի:

Ն. Հովհաննիսյանն անդրադարձել է դրամահավաքության խնդրին և մեկնաբանելով վերջերս «Թրանսփարենսի ինթերնեշնլի» կողմից ԿԳ նախարարին հղած նամակին, որ որոշ դպրոցներում դրամահավաքություն է տիրում, պատասխանել է, որ իրենք այդ դպրոցների տնօրենների հետ զրույց են ունեցել, և պարզվել է, որ «Վերջին զանգի» համար հավաքագրված գումարները ծնողների կազմակերպածն է եղել:

Նա նշել է, որ պատասխանատվության ոչ ոք չի ենթարկվել, քանի որ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ծնողներն են կազմակերպել:

2950 | 0
Facebook