Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այրվածքներ ստացած քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել

14:20, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
Այրվածքներ ստացած քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել
     Ոստիկանության Մաշտոցի բաժնից MAMUL.am-ի թղթակիցը տեղեկացավ, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ այրվածքներ ստացած քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել: «Մեր ունեցած տեղեկություներով, ինքնահրկիզմամբ փորձել է կյանքին վերջ տալ: Այս պահին այրվածքներ ստացած տղամարդու մասին դեռևս որևէ մեկը չի դիմել ո՛չ ոստիկանություն, ո՛չ էլ հիվանդանոց»,-ասացին ոստիկանության բաժնից:
     Տղամարդու ինքնությունը ևս պարզված չէ:
    
     Հիշեցնենք` Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնից մեր թղթակցին տեղեկացրել էին, որ այրվածքներ ստացած տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է:
3201 | 0
Facebook