Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նա այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում». այսօր Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է

13:30, հինգշաբթի, 26 մայիսի, 2016 թ.
«Նա այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում». այսօր Ֆրունզե Դովլաթյանի ծննդյան օրն է

«Դովլաթյանը այն կինոբեմադրիչներից է, որոնց ստեղծագործությունը դպրոց է դառնում։ Նա իր ֆիլմերում միատեսակ ուժով ներկայացնում է և՛ պատմական, և՛ ժամանակակից թեման, կարողանում խոսել մարդկային բարդ փոխհարաբերությունների, մարդուն հուզող խնդիրների շուրջ»,- Ֆրունզե Դովլաթյանի մասին ասել է Արմեն Ջիգարխանյանը:

Հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի հայրը և հորաքույրը սիրողական ներկայացումներ էին բեմադրում Գավառի թատրոնում։ Երբ Դովլաթյանների ընտանիքը տեղափոխվեց Երևան, նա ընդունվեց Մաքսիմ Գորկու անվան դպրոց։ 1941-1952-ին հանդես է եկել Հայաստանի շրջանային թատրոններում և Գ. Սունդուկյանի անվան թատրոնում որպես դերասան։

Դովլաթյանը եղել է ՀԽՍՀ Կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղար, այնուհետև` «Արմենֆիլմի» գեղարվեստական ղեկավար։

Նա նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Բարև, ես եմ», «Երկունք», «Մենավոր ընկուզենի» «Ո՞վ է մեղավոր», նա նաև նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում:

1950-ին արժանացել է ԽՍՀՄ ստալինյան 2-րդ կարգի մեդալի` «Մեր աստղերը» ներկայացման բեմադրության համար, ինչպես նաև` ՀԽՍՀ Պետական մրցանակի: 1966-ին արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի, 1983-ին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

2324 | 0
Facebook