Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երկու տարով հետաձգվեց թվային հեռարձակման համակարգի ներդրումը

14:35, չորեքշաբթի, 25 մայիսի, 2016 թ.
Երկու տարով հետաձգվեց թվային հեռարձակման համակարգի ներդրումը
     ԱԺ-ն այսօր` 106 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած օրենսդրական փոփոխությունները, որոնցով կկարգավորվեն Արցախի առաջնագիծ մեկնած կամավորների աշխատանքային հարցերը: ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանը հայտարարեց, որ այս նախագծի իմաստն այլևս չկա մեր իրականությունում, քանի որ պահպանվել են Արցախ մեկնած բոլոր կամավորների աշխատանքային իրավունքներն ու դեռ մի բան էլ ավելի են գործատուները նրանց վճարել վերադարձից հետո: 102 կողմ, 0 դեմ, 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունները, որոնցով երկու տարով հետաձգվեց թվային ռադիոհեռարձակումը մինչև 2018թ. հուլիսի 20-ը: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հայտարարեց, որ ինքը երկու նախագծին էլ կողմ է: Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց:
3245 | 0
Facebook