Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նոր կատակերգություն` «Իմ կնոջ անունն է Մորիս». Նարեկ Դուրյանը 2 ժամ անդադար ծիծաղ է խոստանում

15:05, երեքշաբթի, 24 մայիսի, 2016 թ.
Նոր կատակերգություն` «Իմ կնոջ անունն է Մորիս». Նարեկ Դուրյանը 2 ժամ անդադար ծիծաղ է խոստանում
     Դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը, հունիսի սկզբին հանդիսատեսի դատին կհանձնի իր նոր՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» կատակերգությունը:
     Այս ներկայացման գաղափարը ծնվել է այն բանից հետո, երբ Նարեկ Դուրյանը ծանոթացել է ֆրանսահայ Րաֆֆի Շարտի հետ, ով հեղինակել է բազմաթիվ պիեսներ, այդ թվում՝ «Իմ կնոջ անունն է Մորիս» պիեսը: Նարեկ Դուրյանն այս պիեսի մասին շատ էր լսել, և տեղյակ էր, որ այն ստացված ներկայացում է ու Փարիզում մեկ տարվա մեջ մեկ միլիոն հանդիսատես է ունեցել: Այս ներկայացումը աշխարհում ամենաշատ խաղացած պիեսներից է, բեմադրվել է 50-ից ավելի երկրներում: Այն բանից հետո, երբ հեղինակը տեսել է Նարեկ Դուրյանի ներկայացումները՝ ցանկություն է հայտնել, որ այս պիեսը բեմադրի հենց Նարեկ Դուրյանը: Ներկայացումը 21-րդ դարի մարդկային «պրոդուկտի» մասին է, կին-տղամարդ հարաբերությունների մասին: Պիեսը տիպիկ ֆրանսիական իրավիճակային կատակերգություն է, որը Նարեկը Դուրյանն իր ոճով ադապտացրել է հայկական իրականությանը: Դերասանական կազմը բաղկացած է յոթ հոգուց՝ Նարեկ Դուրյան, Ռաֆայել Երանոսյան, Վահագն Գալստյան, Տաթև Միրումյան, Զավեն Աբրահամյան, Զարուհի Հովհաննիսյան, Գոհար Կարապետյան: Ներկայացման պրոդյուսերն է՝ Քրիստինե Հովհաննիսյանը:
     Ներկայացման պրեմիերան կկայանա հունիսի 7-ին, Հովհաննես Թումանյանի անվան պետական Տիկնիկային թատրոնում: Հանդիսատեսը այս ներկայացումը դիտելու հնարավորություն կունենա նաև հունիս 9-ին և 11-ին:
7905 | 0
Facebook