Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանում հեռացրել են երեխայի 15 սանտիմետրանոց պոչը

21:05, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Չինաստանում հեռացրել են երեխայի 15 սանտիմետրանոց պոչը

Չինաստանում ծնված Յան Յանն, ով արդեն 11 ամսական է, ենթարկվել է վիրահատության, որի ընթացքում հեռացվել է նրա 15 սանտիմետրանոց պոչը: Նմանատիպ ավատիզմների շարքում նրա պոչը կարելի է և ռեկորդային համարել:

Պոչը երեխայի մոտ ի հայտ է եկել դեռ ներարգանդային փուլում՝ նյարդային խողովակի ձևափոխման հետևանքով: Երեխայի մայրը պնդում է, որ մինչ ծննդաբերությունը բժիշկներն իրեն չեն նախազգուշացրել դրա մասին, ուստի երբ երեխան ծնվել է, ինքը սարսափի է մատնվել: Իսկ տատիկն, ընդհակառակն, ուրախացել է, կարծելով, որ այդ պոչով երեխան երբ մեծանա, մեծ գումարներ կվաստակի: Սակայն բժիշկների պարտադրանքով պոչը հեռացվել է, քանի որ այն ազդելիս է եղել փոքրիկի ստորին վերջույթների զարգացման վրա:

7181 | 1
Facebook