Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Nissan-ը նոր սեդանի փորձարկումներ է անցկացրել

01:10, երկուշաբթի, 23 մայիսի, 2016 թ.
Nissan-ը նոր սեդանի փորձարկումներ է անցկացրել

Nissan ընկերությունը փորձարկումների է հանել Sentra Nismo սեդանի լիցքավորված տարբերակը: Ֆոտոլրտեսներն ԱՄՆ-ում անցկացված փորձարկումների ժամանակ կարողացել են նոր սեդանի մի քանի լուսանկար անել: Մեքենայի առաջնելույթն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այս տարի, Լոս Անջելեսի ավտոսրահում, հաղորդում է Motor1-ը:

Ավտոմեքենան կստանա սպորտային առջևի բամպեր` նոր ճաղաշարով ու նոր լուսադիոդային լուսարձակներով: Այն կստանա նաև առջևի սփլիթերներ, կփոխվեն նաև ետևի բամպերները: Մեքենայի սրահը լուսանկարիչներին չի հաջողվել պատկերել, բայց կանխատեսվում է, որ այն կունենա կաշվե սպորտային նստատեղեր:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների` մեքենան կունենա 1.6 լիտր ծավալով բենզինային տորբոշարժիչ` 4 մխոցով: Հզորությունը կլինի 188 ձիաուժ:

5574 | 0
Facebook