Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Norway Chess»․ Արոնյանը հաղթեց Կարլսենին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը

20:55, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
«Norway Chess»․ Արոնյանը հաղթեց Կարլսենին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը
     Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող «Norway Chess» շախմատային մրցաշարի շրջանակներում այսօր կայացան 8-րդ տուրի պարտիաները։ Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սպիտակներով կարևոր հաղթանակ տարավ աշխարհի լավագույն շախմատիստ Մագնուս Կարլսենի նկատմամբ։ Մեր շախմատիստը մրցաշարում տոնեց իր երկրորդ հաղթանակը՝ պարտիայի 31-րդ քայլին ստիպելով մրցակցին հանձնվել։ Այսպիսով, Լևոնը միավորների քանակով հավասարվեց Կարլսենին՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։
3467 | 0
Facebook