Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Porsche-ը ներկայացրել է Cayenne-ի հատուկ տարբերակը

21:20, հինգշաբթի, 28 ապրիլի, 2016 թ.
Porsche-ը ներկայացրել է Cayenne-ի հատուկ տարբերակը
     Porsche-ը ներկայացրել է Cayenne-ի հատուկ տարբերակը: Platinum Edition անվամբ մոդիֆիկացիայի դիզայնը նվազագույն փոփոխությունների է ենթարկվել: Եվրոպայում նորույթի վաճառքը կմեկնարկի մինչև ընթացիկ տարվա վերջ: Մեքենայի գները սկսվում են 74 352 եվրոյից: Ավտոմեքենայի դիզայնը տարբերվում է 20-դյույմանոց անվասկավառակներով: Cayenne-ը հագեցվում է հետևի տեսանելիության հայելիների ավտոմատ մգեցման համակարգով, օգնության գործառույթով կայանման դեպքում և Power Steering Plus ղեկային կառավարման համակարգով: Քրոսովերի սրահում տեղադրվում են սպորտային նստատեղեր, Porsche Communication Management մուլտիմեդիային համակարգ, ինչպես նաև Bose ծավալային հնչեղության աուդիոհամակարգը: Եվրոպայում մեքենան վաճառվելու է 3,0-լիտրանոց 262 ձիաուժ հզորությամբ V6 դիզելային շարժիչով: Գնման համար հասանելի կլինի նաև քրոսովերի հիբրիդային մոդիֆիկացիան: Ուժային տեղակայման կազմի մեջ մտնում է 3,0-լիտրանոց շարժիչն ու էլեկտրաշարժիչը:
6035 | 0
Facebook