Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ՄՈՒԿ համախտանիշով հիվանդ երեխայի մայրիկն ստեղծել է հատուկ հարմարանք, որը պարգևում է քայլելու զգացողություն

01:10, երկուշաբթի, 25 ապրիլի, 2016 թ.
ՄՈՒԿ համախտանիշով հիվանդ երեխայի մայրիկն ստեղծել է հատուկ հարմարանք, որը պարգևում է քայլելու զգացողություն

Ցավոք, ոչ բոլորին է կյանքը շռայլում շարժվելու և քայլելու ազատությունը: Աշխարհում Մանկական ուղեղային կաթվածով ծնվածների մեծ մասը դատապարտված է ամբողջ կյանքում ապրել սայլակին նստած: Նման ճակատագիր է սպասել նաև Ռոթեմ անունով փքրիկ տղային, սակայն նրա մայրը չի հաշտվել այդ մտքի հետ: Նա ստեղծել է հատուկ հարմարանք, որը հնարավորություն կտա քայլել չկարողացող երեխաներին՝ զգալ ուղղահայաց կանգնելու երջանկությունը: Բացի այդ, այս հարմարանքներն ունեն բուժիչ ազդեցություն, լավանում է արյան շրջանառությունը, երեխաներն սկսում են հասկանալ քայլքի էությունը և, հնարավոր է, որոշ ժամանակ անց ինքնուրույն կարողանան ոտքի կանգնել:

Հատուկ կարված բաճկոնից ու կոշիկներից բաղկացած հարմարանքն արդեն ձեռք են բերել 20 ընտանիքներ, որոնք վստահեցրել են, որ դրա կիրառումն անսահման երջանկություն է պարգևում հատուկ խնամքի կարիք ունեցող իրենց երեխաներին, բացի այդ, ամրանում է ծնողների ու երեխաների միջև կապը:

27459 | 0
Facebook