Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Օսկանյանը ձգտում է ԲՀԿ-ի հետ վերամիավորման

15:45, ուրբաթ, 11 մարտի, 2016 թ.
Օսկանյանը ձգտում է ԲՀԿ-ի հետ վերամիավորման
     Չեն դադարում խոսակցությունները, որ Վարդան Օսկանյանը պատրաստվում է կուսակցություն ստեղծել: Թեև նա պաշտոնապես դեռ չի հայտարարել այդ մասին, բայց ֆեյսբուքյան վերջին գրառման մեջ նշել է, որ ինքն ու համախոհներն ակտիվ ներգրավվածություն են ունենալու ընտրական գործընթացներում: Ասում են՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն ու Օսկանյանի կուսակցությունը միավորվելու են: Ըստ լուրերի՝ հաշվի առնելով ԲՀԿ-ում տեղի ունեցող խմորումները, Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը հաճախ են հանդիպում ու այս թեմայով հարցեր քննարկում:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
26809 | 0
Facebook