Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կմեկնարկի փետրվարի 20-ին

15:46, հինգշաբթի, 11 փետրվարի, 2016 թ.
Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կմեկնարկի փետրվարի 20-ին

Փետրվարի 20-ին` Մոսկվա կինոթատրոնում կմեկնարկի Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը: Փառատոնի ընթացքում կինոդիտողը հնարավորություն կունենա դիտելու յոթ ֆիլմ:
     Փառատոնի կազմակերպիչների փոխանցմամբ` մայրաքաղաքում ֆիլմերի ցուցադրությունից հետո փառատոնը կշրջի մարզերում: Այս տարի փառատոնային ֆիլմերը կներկայացվեն Ապարանում, Դիլիջանում և Ալավերդիում:
     Փառատոնի շրջանակներում կցուցադրվեն բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն աշխատանքները: Հանդիսատեսին կներկայացվեն տարբեր ժանրերի ստեղծագործություններ` կատակերգություն, հոգեբանական թրիլլերներ, փաստագրական դրամա և այլն:

3365 | 0
Facebook