Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուբիկի խորանարդը հավաքելու նոր ռեկորդ

23:13, չորեքշաբթի, 10 փետրվարի, 2016 թ.
Ռուբիկի խորանարդը հավաքելու նոր ռեկորդ

Հունվարի վերջին մենք հայտնեցինք Ռուբիկի խորանարդի՝ ռոբոտ սարքի կողմից հավաքման նոր ռեկորդի մասին: Ջեյ Ֆլեթլենդի և Փոլ Ռոուզի նորաստեղծ սարքավորումն՝ Arduino-ն, գլուխկոտրուկը հավաքում էր նախկինում երբևէ չգրանցված՝ 1,196 վայրկյանում: Սակայն շատ կարճ ժամանակ անց այս ռեկորդը գերազանցվեց Ադամ Բիրի հեղինակած Sub1 ռոբոտի կողմից, որը Ռուբիկի խորանարդը հավաքում է 0,887 վայրկյանում: Դրա համար սարքն անում է ընդամենը 20 շարժում, որն իրականացվում է հատուկ մշակված համակարգչային ալգորիթմով: Սակայն, ի տարբերություն Ֆլենթլենդի և Ռոուզի ռոբոտի, Բիրի ռոբոտը չի ներառվել Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ այն հավաքելու ժամանակ հատուկ հանձնաժողովը ներկա չի գտնվել: Ռեկորդը գրանցելու համար Բիրը պետք է հավելյալ ապացույցներ ներկայացնի:

8914 | 0
Facebook