Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես մրցում եմ Հանրապետական կուսակցության հետ». ՄԻՊ թեկնածու Զ. Փոստանջյան

17:14, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
«Ես մրցում եմ Հանրապետական կուսակցության հետ». ՄԻՊ թեկնածու Զ. Փոստանջյան
     Արդեն հայտնել էինք, որ ՄԻՊ պաշտոնում առաջադրվել են Զարուհի Փոստանջյանն ու Արման Թաթոյանը: Լրագրողների հետ զրույցում խոսելով մրցակցության մասին՝ «Ժառանգության» թեկնածու Զ. Փոստանջյանն ասել է, որ կարևորում է թեկնածուների՝ հանրությանը ներկայանալու հանգամանքը: «Ցանկալի կլիներ, որ բոլոր թեկնածուները գային ու հանրային բանավեճ սկսվեր, ներկայացնեին ծրագրերը, որպեսզի հանրությունը ճիշտ կողմնորոշվեր, ի վերջո, նրանց մաս են կազմում նաև հանձնաժողովի անդամները, որ պետք է քվեարկեն: Ցանկալի է, որ բանավեճ լինի հեռուստատեսային ձևաչափով, մինչդեռ թեկնածուները չեն ուզում բանավիճել... Ըստ էության, ես մրցում եմ Հանրապետական կուսակցության հետ ու առաջադրվել եմ այդ սկզբունքից ելնելով»,- նշել է նա:
    
     Նշենք, որ ԲՀԿ խմբակցությունը մտադիր է առաջադրել Մակար Եղիազարյանին, Տիգրան Ուրիխանյանը՝ Նարեկ Ալոյանին: ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը դեռ որոշում չեն կայացրել, ՕԵԿ-ը կպաշտպանի Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը:
    
     Տեղեկացնենք, որ ՄԻՊ-ի թեկնածուների փաստաթղթերն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը մինչև փետրվարի 9-ը, ժամը 18.00-ն է:
3841 | 0
Facebook