Խնդրում ենք սպասել...

Միջազգային

BMW i-ը էլեկտրամոբիլների սահմանափակ շարք է թողարկելու

00:10, երեքշաբթի, 09 փետրվարի, 2016 թ.
BMW i-ը էլեկտրամոբիլների սահմանափակ շարք է թողարկելու

BMW կոնցեռնի սուբբրենդ BMW i ընկերությունը Mr Porter ռեթեյլերի հետ համատեղ թողարկելու է էլեկտրամոբիլների սահմանափակ շարք: Ինչպես հաղորդում է WWD-ն, մեքենան հագեցած է մինչև 170 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Մինչև 100կմ/ժ այն կարող է զարգացնել 7,2 վայրկյանում: Թափքը մուգ կապույտ գույնի է:
     Էլեկտրամոբիլը վաճառքի կհանվի փետրվարի 18-ից և կներկայացվի ռեթեյլերի կայքում, ավտոմեքենան հասանելի է միայն Մեծ Բրիտանիայի տարածքում: Մեքենայի արժեքը կազմում է մոտ 63 հազար դոլար: «Ապագայում մենք պլանավորում ենք դուրս գալ նաև այլ շուկաներ», -ասել է Mr Porter-ի ներկայացուցիչը:
     BMW i-ը BMW կոնցեռնի ստորաբաժանում է, որը մասնագիտանում է վառելիքի ցածր ծախսով հիբրիդային ավտոմեքենաների և էլեկտրամոբիլների արտադրության մեջ:
     Mr porter բրիտանական ընկերությունը զբաղվում է տղամարդկանց հագուստի և աքսեսուարների տարածմամբ: Ռեթեյլերը միավորում է այնպիսի բրենդներ, ինչպիսիք են McQueen, Givenchy, Raf Simons, Lanvin, Loro Piana, Maison Kitsune, Boglioli և ուրիշներ: Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Լոնդոնում:

5716 | 0
Facebook