Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլում ականազերծողներն ավտոբուսի կանգառում ռումբ են վնասազերծել

15:43, ուրբաթ, 05 փետրվարի, 2016 թ.
Ստամբուլում ականազերծողներն ավտոբուսի կանգառում ռումբ են վնասազերծել

Ստամբուլի Գազիոսմանփաշ շրջանի ավտոբուսային կանգառներից մեկում ականազերծողները վնասազերծել են կարտոնե տուփ, որում, ըստ տեղեկությունների, ռումբ է եղել տեղադրված: Այս մասին գրում է Life News-ը:

Բացի այդ, նշվում է նաև, որ այսօր Ստամբուլի Սուլթանբեյլի շրջանում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տեղեկությունների համաձայն` պայթուցիկը տեղադրված է եղել աղբամաններից մեկում: Միջադեպի հետևանքով երկու մարդ տուժել է: Ոստիկանությունն այժմ փորձում է պարզել կատարվածի պատճառները:

Աղբյուրը` lifenews.ru
6746 | 0
Facebook