Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

2 վտակների միախառնումից Ռիո Սելեստե գետը վառ կապույտ երանգ է ստանում

01:06, երկուշաբթի, 08 փետրվարի, 2016 թ.
2 վտակների միախառնումից Ռիո Սելեստե գետը վառ կապույտ երանգ է ստանում

Կոստա Ռիայի հյուսիսում գտնվող Վոլկան Թենորիո ազգային պարկով է հոսում Ռիո Սելեստե գետը: Գետի ջրերը զարմանալի վառ կապույտ երանգ ունեն: Գետը գոյանում է 2 ավելի փոքր գետակների` Սորու Կրիկի և Գուդ Վյու Ռիվերի միախառնումից: 2 գետերի ջրերն էլ վճիտ են ու թափանցիկ, բյուրեղյա մաքրության: Բայց իրար միախառնվելուց անմիջապես հետո ջուրը դառնում է վառ կապույտ: Փորձելով գիտական բացատրություն տալ այս երևույթին` մասնագետները մի քանի հիպոթեզ են առաջ քաշել: Բայց, օրինակ` կալցիումի կարբոնատի միացումը հրաբխային մոխրին կամ էլ պղնձի ռեկացիան տարբեր հանքանյութերի հետ վարկածները սխալ են եղել: Միակ ընդունելի վարկածն այն է, որ ջրում գտնվող հանքանյութերն, այս դեպքում՝ ալյումասիլիկատն, արևի լույսի ազդեցության հետևանքով ջրին համապատասխան երանգն են տալիս:

15639 | 0
Facebook