Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սեֆիլյան-Օսիպյան բանակցության արդյունքում` երթը շարժվեց դեպի Հրապարակ

22:40, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Սեֆիլյան-Օսիպյան բանակցության արդյունքում` երթը շարժվեց դեպի Հրապարակ

«Նոր Հայաստանի» քաղաքական խորհուրդը, Հանրապետության փողոցում խորհրդակցությունից հետո, ցանկացավ շարժվել դեպի Հանրապետության հրապարակի ուղղությամբ, սակայն ոստիկանությունը արգելափակեց նրանց երթը: Ժիրայր Սեֆիլյանը բարձրանալով մեքենաներից մեկի վրա հայտարարեց, որ դա իր բեմն է և կոչ արեց ժողովրդին մնալ այդտեղ. «Եթե թույլ չեք տալիս այս մեքենան ուղեկցի մեզ, մենք այստեղից չենք շարժվելու»,- զգուշացրեց նա:

Այնուհետև, ցուցարարները փորձ արեցին ճեղքել ոստիկանական պատը, ինչը չհաջողվեց: Օսիպյանն անդադար հանգստություն պահպանելու կոչ էր անում: Սեֆիլյան-Օսիպյան բանակցությունից հետո, որոշվեց շարունակել երթը մինչև հրապարակ:

«Ոչ, ոչ» վանկարկելով ժողովուրդը հետևեց Սեֆիլյանին:

4196 | 0
Facebook