Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Փոթորկից հետո հայտնաբերվել է վիկինգյան սուր

21:06, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Փոթորկից հետո հայտնաբերվել է վիկինգյան սուր

Անցած հանգստյան օրերին Կալինինգրադի նեղուցի ափին տեղաբնակներից մեկը հայտնաբերել է վիկինգների ժամանակաշրջանի սուր: Այն կարելի է մոտավորապես թվագրել 10-րդ դարով:

«Սա նույնիսկ սուր էլ չէ, այլ դրա մնացորդը: Փոթորիկը շաղ է տվել ավազն ու սրի մնացորդները դուրս են եկել դրա տակից: 2 մասեր՝ իրարից կես մետր հեռավորության վրա»,- բացատրել է արտեֆակտը գտած կալինինգրադցին:

Սուրն այժմ հանձնվել է հնագետներին՝ ուսումնասիրելու և վերականգնելու նպատակով: Ջրում երկար մնալու պատճառով այն ենթարկվել է կոռոզիայի, իսկ թթվածնային միջավայրում կտրուկ հայտնվելու հետևանքով սկսել փշուր-փշուր լինել:

8346 | 0
Facebook