Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Մանկավարժական համալսարանում ծեծել են «Ոչ»-ի կողմնակից Հովհաննես Հովհաննիսյանին. «ՀԺ»

10:20, երեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2015 թ.
Մանկավարժական համալսարանում ծեծել են «Ոչ»-ի կողմնակից Հովհաննես Հովհաննիսյանին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։
     Ըստ լուրերի՝ նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»–ականները հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա։ Մեր թղթակցի հետ զրույցում Հովհաննիսյանն ասել Է. «Քաղաքական ենթատեքստով որևէ բան չի եղել, բախում եղել Է խուլիգանական խմբավորման հետ, բայց դա քաղաքական ենթատեքստ չունի, այս պահին այսքանը, ուրիշ բան չեմ կարող ասել։ Այսքանով բավարարվեք»։ Ամեն ինչ, ըստ լուրերի, սկսվել է սահմանադրական փոփոխությունների քննարկումից։ Քննարկումն այնքան Է թեժացել, որ վերածվել Է ծեծկռտուքի ուսանողների մասնակցությամբ»,- գրում է թերթը։
     Մանրամասները՝ թերթի համարում:

5226 | 3
Facebook