Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Փարիզում մեկնարկում է 147 պետությունների ղեկավարների մասնակցությամբ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ գագաթնաժողովը

11:28, երկուշաբթի, 30 նոյեմբերի, 2015 թ.
Փարիզում մեկնարկում է 147 պետությունների ղեկավարների մասնակցությամբ կլիմայական փոփոխությունների վերաբերյալ գագաթնաժողովը

Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկում է կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը: Այս մասին գրում է «ԲիԲիՍի»-ն:

Աղբյուրը նշում է, որ «COP21» անվանումն ստացած գագաթնաժողովին մասնակելու են 147 պետությունների ղեկավարներ: Մասնակից ընդհանուր պետությունների թիվը 196 է:

Գագաթնաժողովը, որը տևելու է մինչև դեկտեմբերի 11-ը, ներառելու է մոտ 65 նախագծեր, 184 քննարկումներ և կլոր սեղաններ:

Գագաթնաժողովին կնքվելիք համաձայնագրի համար նախատեսված մոտ 50 էջից բաղկացած տեքստը մշակվել է 2014թ. դեկտեմբերին` Լիմայի XX համաժողովին: Այդ համաձայնագիրը կարող է ստորագրվել ներկայիս համաժողովին, և 2020 թ. փոխարինել Կիոտոյի արձանագրությանը, որը կնքվել է 1997թ.։

Նշվում է նաև, որ համաժողովի կազմակերպումն արժեցել է 170 միլիոն եվրո։

5335 | 0
Facebook