Խնդրում ենք սպասել...

Միջազգային

5 տարվա ընթացքում Suzuki-ն կներկայացնի 20 նոր ավտոմեքենա

00:10, հինգշաբթի, 26 նոյեմբերի, 2015 թ.
5 տարվա ընթացքում Suzuki-ն կներկայացնի 20 նոր ավտոմեքենա

Suzuki-ն պլանավորում է հինգ տարվա ընթացքում 20 նոր ավտոմեքենա ներկայացնել: Դրա շնորհիվ ընկերությունը պլանավորում է մեծացնել վաճառքների գլոբալ ծավալը 2014 ֆինանսական տարվա 2.87 մլն միավորից մինչև 3.4 մլն միավրի` 2019թ. համար: Այդ մասին ասվում է ճապոնական բրենդի զարգացման միջնաժամկետ պլանում, որը կրում է Next 100 անվանումը: Ինչպես հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը, Suzuki Baleno հեչբեքն առաջին ավտոմեքենան է 20 նոր մոդելների շարքում:

Եվրոպական շուկայում Suzuki-ն պատրաստվում է ներկայացնել ավելի քան մեկ նոր մոդել տարեկան: Հեռանկարում ճապոնական բրենդին դա թույլ կտա ունենալ 280 000 միավոր վաճառքների ծավալ 2019 ֆինանսական տարվա ընթացքում: Այդպիսի արդյունքը մոտ 17%-ով ավել կլինի, քան 2014թ.:

Suzuki Next 100 զարգացման հնգամյա միջնաժամկետ պլանը ուղղված է Suzuki Group-ի զարգացման և կայուն աճի ապահովման համար բազայի ստեղծման վրա հաջորդ տարիների ընթացքում:

5428 | 0
Facebook