Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԱՄՆ-ն ստացել է Ռուսաստանի պատասխանը` Սիրիայում օդային գործողությունները շարունակելու վերաբերյալ

12:31, շաբաթ, 10 հոկտեմբերի, 2015 թ.
ԱՄՆ-ն ստացել է Ռուսաստանի պատասխանը` Սիրիայում օդային գործողությունները շարունակելու վերաբերյալ

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների զինվորների միջև տեսակոնֆերանսը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Ինչպես հայտարարվել է Պենտագոնում, բանակցությունները կենտրոնացված են եղել Սիրիայում` թռիչքի ժամանակ ռազմաօդային ռիսկերից խուսափելու գործողությունների վրա:

Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Անտոնովի խոսքերով, խոսակցությունը տևել է մոտ մեկ ժամ և ունեցել կառուցողական բնույթ:

Անտոնովը նաև նշել է, որ ամերիկացիները հանձնել են փաստաթուղթ, որի վրա ռուսական կողմն աշխատում է: Վերջինը հավելել է, որ Գլխավոր շտաբում այդ փաստաթուղթն «սկզբունքորեն ստացել է աջակցություն»:

Չորեքշաբթի, Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ նախարարությունը Պենտագոնի խնդրանքով օպերատիվորեն արձագանքել է ամերիկացիների առաջարկներին` Սիրիայում ահաբեկչական խմբի դեմ պայքարում տարվող գործողությունների ուղղությամբ:

Նրա խոսքով, «ընդհանուր առմամբ, առաջարկությունները կարող են ընդունվել մինչև ընդհուպ դրանց իրականացումը»: Նա նշել է, որ պահանջվում է միայն հստակեցնել որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք պետք է քննարկվեն ՌԴ պաշտպանության նախարարության և Պենտագոնի ներկայացուցիչների կողմից` փորձագիտական մակարդակով:

8835 | 0
Facebook