Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Արտարժույթի փոխարժեքները ՀՀ բանկերում աճել են

13:03, ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2015 թ.
Արտարժույթի փոխարժեքները ՀՀ բանկերում աճել են

Հայաստանյան բանկերն այսօր` հոկտեմբերի 9-ին, առաջարկում են տարադրամի հետևյալ փոխարժեքները`

· 1 դոլարի միջինացված փոխարժեքը` առք` 471.68 դրամ, վաճառք` 475.46 դրամ,

· 1 եվրոյի միջինացված փոխարժեքը` առք` 530.81 դրամ, վաճառք` 540.41 դրամ,

· 1 ռուբլու միջինացված փոխարժեքը` առք` 7.61 դրամ, վաճառք` 7.93 դրամ:

Դոլարի առքի առավելագույն փոխարժեքը 472.50 դրամ է` հայաստանյան 4 բանկում, նվազագույն փոխարժեքը 470.75 դրամ է` «Ամերիաբանկ»-ում: Դոլարի վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են 19 բանկ`475.50 դրամ, նվազագույն փոխարժեքը «Կոնվերս բանկ»-ում 475 դրամ է:

Եվրոյի առքի առավելագույն փոխարժեքն առաջարկում են «Արմսվիսբանկ»-ը` 535 դրամ, նվազագույնն առաջարկում է «Մելաթ Բանկ»-ը` 528 դրամ: Եվրոյի վաճառքի առավելագույն փոխարժեքը 543 դրամ է`«Անելիքբանկ»-ում: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում են «Կոնվերս բանկ»-ը և «Մելաթ Բանկ»-ը` 538 դրամ:

Ռուբլու առքի առավելագույն փոխարժեքը 7.70 դրամ է` «Յունիբանկ»-ում: Նվազագույնն` «ԷյչԷսԲիՍի Բանկ»-ում 7.48 դրամ է: Ռուբլու վաճառքի առավելագույն փոխարժեքն առաջարկում է «Առեկսիմբանկ Գազպրոմբանկ»-ը ` 8.10 դրամ: Վաճառքի նվազագույն փոխարժեքն առաջարկում են «Կոնվերս բանկ»-ն ու «ԲՏԱ Բանկ»-ը` 7.85 դրամ:
     ՀՀ բանկերում տարադրամի փոխարժեքներին ծանոթանալու համար` այցելեք այստեղ:

5939 | 0
Facebook