Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հովհաննես Բաչկովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ

19:58, երեքշաբթի, 06 հոկտեմբերի, 2015 թ.
Հովհաննես Բաչկովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
    

Քաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը:
     Մրցումների առաջին օրը պայքարի մեջ է մտել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը: Նա 1/16 եզրափակչում հանդիպել է կորեացի Կիմ Հյուն Չուլի հետ: Գոտեմարտի երեք մրցավարներն էլ երեք ռաունդներում առավելությունը տվել են մեր մարզիկին:
     Այսպիսով, Բաչկովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի թուրքմեն Ազիզ Բեբուտովին: Մենամարտը կկայանա հոկտեմբերի 8-ին:
     Ավելացնենք, որ այսօր պայքարի մեջ կմտնի նաև 56 կգ քաշային Արամ Ավագյանը, իսկ հոկտեմբերի 8-ին իր առաջին մենամարտը կանցկացնի 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը:

2526 | 1
Facebook